Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր հետնապահ «Ֆուլհեմին»։
Յուրգեն Կլոպի թիմը չոր հաշվով հաղթանակ տարավ սեփական հարկի տակ՝ երկու անգամ գրավելով հյուրերի դարպասը։ Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեց եգիպտացի ռմբարկու Մոհամեդ Սալահը, իսկ երկրորդ գոլը խփեց Ջերդան Շաքիրին։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 30 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
Գոլեր․ Սալահ՝ 41ր, Շաքիրի՝ 53ր։