• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» 4-0 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

LiverpoolՊրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Տոտտենհեմ Հոտսպուրին»:

Ինչպես և սպասվում էր, «Լիվերպուլը» վստահ խաղ անցկացրեց և հաղթեց խոշոր հաշվով: Հերթական անգամ ձախողվեց «Տոտտենհեմի» պաշտպանությունը, որը պարզապես նվերներ մատուցեց դաշտի տերերին: Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին: Պարզ իրավիճակում գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց Յունես Կաբուլը: 20 րոպե հետո արդեն կոպիտ սխալ գործեց Մայքլ Դոուսոնը, ինչից էլ օգտվեց Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը:

Հաջողությունից ոգևորված «Լիվերպուլը» ևս երկու գնդակ խփեց երկրորդ խաղակեսում: Գոլերի հեղինակ դարձան Ֆելիպե Կոուտինյոն և Ջորդան Հենդերսոնը:

Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները՝ վաստակած 71 միավորով դուրս եկան առաջին հորիզոնական:

Գոլեր. Կաբուլ՝ 2ր (ինքն.), Սուարես՝ 25ր, Կոուտինյո՝ 56ր, Հենդերսոն՝ 75ր:

Դիտել հանդիպման ամբողջական տեսագրությունը Դիտել հանդիպման ամբողջական տեսագրությունը

Հետաքրքիր փաստեր