• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» 4-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Լիվերպուլ - ՖուլհեմՊրեմիեր Լիգայի 18-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Լիվերպուլը» ընդունեց մայրաքաղաքը ներկայացնող «Ֆուլհեմին»:

«Կարմիրները» անակնկալ հաշվով հաղթանակ տարան՝ բարելավելով իրենց տեղը մրցաշարային աղյուսակում:

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց սլովակ պաշտպան Մարտին Շկրտելը: Իսկ  36-րդ րոպեին Ջերարդը կրկնապատկեց հաշիվը՝ 2:0:

Երկրորդ խաղակեսի սկզբին «Լիվերպուլը» խփեց իր երրորդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Ստյուարտ Դաունինգը: Խաղի վերջնամասում ավելի վտանգավոր էր գործում «Ֆուլհեմը», սակայն ոչ միայն չկարողացավ խփել հեղինակության գնդակը, այլ նաև բաց թողեց 4-րդը: Գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» բարձրացավ 8-րդ հորիզոնական:

Գոլեր. Շկրտել՝ 8ր, Ջերարդ՝ 36ր, Դաունինգ՝ 51ր, Սուարես` 90+2ր