• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» 4-1 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

liverpool-stokeՊրեմիեր Լիգայի 18-րդ տուրի այսօրվա միակ խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

Յուրգեն Կլոպի սաները գոլառատ խաղում կամային հաղթանակ տարան հյուրերի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Ջոնաթան Ուոլթերսը։ 34-րդ րոպեին Ադամ Լալանան խփեց պատասխան գնդակը, իսկ ընդմիջումից մեկ րոպե առաջ Ռոբերտո Ֆիրմինոն առաջ մղեց դաշտի տերերին։

Երկրորդ խաղակեսում «կարմիրները» ևս երկու գոլ խփեցին։ Ժիլբեր Իմբուլայի ինքնագոլից հետո աչքի ընկավ նաև Դանիել Սթարիջը։ Այս հաղթնակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 40 միավորով բարձրացավ 2֊րդ հորիզոնական։

Գոլեր․ Ուոլթերս՝ 12ր, Լալանա՝ 34ր, Ֆիրմինո՝ 44ր, Իմբուլա՝ 59ր (ինքն․), Սթարիջ՝ 70ր։

Հետաքրքիր փաստեր