• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» 4-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

LiverpoolՊրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»:

«Կարմիրներն» առանց որևէ դժվարությամբ հաղթեցին հյուրերին: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում, երբ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Գի Դեմելը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկին ֆրանսիացի կիսապաշտպան Մամադու Սախոն կրկնապատկեց հաշիվը: Իսկ 66-րդ րոպեին Մարտին Շկրտելը դարձավ խաղի երկրորդ ինքնագոլի հեղինակը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Հանդիպման վերջնամասում աչքի ընկավ նաև առաջնության լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը:

Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները շրջանցեցին «Չելսիին», որը պարտություն կրեց «Ստոկ Սիթիից»:

Գոլեր. Դեմել՝ 42ր (ինք.), Սախո՝ 47ր, Շկրտել՝ 66ր, Սուարես՝ 80ր, Օ՚Բրայեն՝ 84ր (ինքն.):

Հեռացում. Նոլան՝ 82ր: