• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լյուկ Շոուն երկարաձգեց պայմանագիրը «Սաութհեմպտոնի» հետ

Լյուկ Շոու«Սաութհեմպտոնի» ձախ պաշտպան Լյուկ Շոուն, ով ուրբաթ օրը դարձավ 18 տարեկան, նոր պայմանագիր ստորագրեց իր ներկայիս ակումբի հետ:

Մեծ հեռանկար ունեցող անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: Սակայն Լյուկը չի ցանկանում լքել «Սաութհեմպտոնը»: Շոուն 5 տարվա պայմանագիր է ստորագրել իր հարազատ ակումբի հետ:

-Ես շատ ուրախ եմ, որ վերջապես նոր պայմանագիր ստորագրեցի: Ես իմ համաձայնությունը դեռ հունվարին էի տվել:  Ինձ շատ հարցեր են տալիս ապագայի հետ կապված, սակայն երկրպագուները թող իմանան, որ իմ ապագան կապված է «Սաութհեմպտոնի» հետ:

Ես այստեղ եմ արդեն 8 տարի և յուրաքանչյուր րոպեն ինձ համար վայելք է: Նոր պայմանագիրը նշանակում է, որ այստեղ կլինեմ ևս 5 տարի,- ասել է Շոուն: