• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լոիկ Ռեմին պաշտոնապես տեղափոխվեց «Չելսի»

Լոիկ Ռեմի«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմում է 8 մլն ֆունտ:

«Կապույտներին» հաջողվեց ձեռք բերել 27-ամյա ֆրանսիացուն, երբ համաձայնվեցին «ռեյնջերներին» վճարել Ռեմիի համար պայմանագրով նախատեսված գումարը:

Լոիկը «Չելսիի» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել և «Սթեմֆորդ Բրիջում» կփոխարինի Ֆերնանդո Տերրեսին, ով այս շաբաթ վարձավճարով տեղափոխվեց «Միլան»:

-Ես շատ ուրախ եմ: Երբ առաջին անգամ լսեցի, որ «Չելսին» ցանկանում է ինձ հետ պայմանագիր ստորագրել, միանգամից համաձայնվեցի,- ասել է Ռեմին:

Հիշեցնեն, որ անցած ամիս Ռեմին մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին Լոիկի առողջական խնդիրների պատճառով գործարքը չկայացավ: