• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լոնդոնի քաղաքապետը «Տոտտենհեմին» թույլատրել է կառուցել նոր մարզադաշտը

Տոտտենհեմի նոր մարզադաշտըԼոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը «Տոտտենհեմին» թույլատրել է կառուցել 400 մլն արժողությամբ իր նոր մարզադաշտը։

Գլխավոր թույլտվությունը՝ քաղաքային խորհրդի կողմից, «Տոտտենհեմը» ստացել էր դեռ դեկտեմբերին։ Սակայն պրոյեկտը սկսելու համար անհրաժեշտ էր նաև քաղաքապետի համաձայնությունը։

Այժմ, երբ Բորիս Ջոնսոնը տվել է իր թույլտվությունը, «Տոտտենհեմը» կարող է ամբողջությամբ իրականացնել իր ամբիցիոզ պրոյեկտը։ 61 հզր տեղանոց նոր մարզադաշտը պատրաստ կլինի 2018/19 մրցաշրջանի համար։

Ինչպես հայտնում է BBC-ն, լոնդոնյան ակումբի նոր մարզադաշտը դասական ֆուտբոլից բացի կընդունի նաև ամերիկյան ֆուտբոլ և համերգային միջոցառումներ։ Մարզադաշտի հարևանությամբ կառուցվում է նաև 180 համար ունեցող հյուրանոց, սպորտային և բժշկական կենտրոն, ինչպես նաև «Տոտտենհեմի» պատմության թանգարան։

-Մարզադաշտը Լոնդոնի հյուսիսը զարգացնող կարևորագույն կենտրոն կլինի, որը նոր աշխատատեղեր կապահովի,- ասել է Լոնդոնի քաղաքապետը։

Հետաքրքիր փաստեր