• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լովրեն. «Մենք չենք վախենում «Ռեալից»

Դեյան Լովրեն«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայում «Ռեալի» դեմ խաղից առաջ իր թիմը վախ չի զգում:

Այս կիրակի «կարմիրները» 2:3 հաշվով հաղթանակի հասան ՔՊՌ-ի նկատմամբ, սակայն շատ վատ խաղ ցուցադրեցին պաշտպանությունում: Պրեմիեր Լիգայի վերջին 14 խաղերից միայն մեկում է «Լիվերպուլին» հաջողվել դարպասն անառիկ պահել:

-«Ռեալի» դեմ խաղալը վախենալու չէ: Հաճելի է խաղալ նման ֆուտբոլիստների դեմ: Ես չեմ վախենում: Մեր թիմում ոչ ոք չի վախենում: Մենք պետք է ավելի հավաք լինենք, ավելի շատ վազենք, մենք պետք է բառացիորեն մեկ խաղացող լինենք դաշտում, մեկ ամբողջություն: Մենք պետք է ցույց տանք մեր խաղը:

ՔՊՌ-ի դեմ խաղն առաջինն էր իմ կարիերայում, որից հետո, չնայած հաղթանակին, ես ուրախ չէի: Ուրախ էի, որ մրցավարի սուլիչը եղավ, քանի որ եթե մեկ րոպե ավել խաղայինք, ապա հաշիվը կլիներ 3:3,- ասել է Լովրենը: The Telegraph