• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լորան Կոսելնին պատրաստ կլինի «Ֆեներբահչեի» դեմ պատասխան խաղին

Լորան Կոսելնի«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնիի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ և նա կկարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի որոկավորման փլեյ-օֆֆ փուլում «Ֆեներբահչեի» դեմ պատասխան խաղին:

 
Այս ակումբների առաջին հանդիպման ժամանակ, որն անցկացվում էր Թուրքիայում և ավարտվեց  «զինագործների» վստահ հաղթնակով, Կոսելնին մինչև առաջին խաղակեսի ավարտը դեմքին ուժեղ հարված ստացավ և ստիպված փոխարինվեց:

 
Հաշվի առնելով` «Արսենալում» կադրերի հետ կապված ոչ այնքան հարթ իրավիճակը, ֆրանսիացու երկարաժամկետ ապաքինումն ավելի կբարդացներ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի առաջադրանքը ֆուտբոլիստների ընտության հարցում: Սակայն Լորանը բաց կթողնի միայն շաբաթ օրը կանյանալիք Պրեմիեր Լիգայի «Ֆուլհեմի» դեմ երկորրդ տուրի  խաղը:

 
-Այժմ նա նման է բռնցքամարտիկի, ով երեկ ծանր մարտ է անցկացրել: Նա խոր վերք ունի և նրա աչքի շուրջ շատ արյուն է հավաքվել:

 
Ամեն դեպքում նա չի մասնակցի շաբաթ օրը կայանալիք խաղին, սակայն հուսանք, որ երեքշաբթի օրը նա պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ: Հավատում եմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի,- Sky Sports-ի հետ հարցազրույցում հայտնել է Վենգերը:

Հետաքրքիր փաստեր