• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Սուարեսը չի պատրաստվում տեղափոխվել «Ռեալ»

Լուիս Սուարես«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը հերքել է հունվարին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը:

Այս օրերին նոր թափ առան խոսակցությունները, ըստ որոնց «Ռեալը» հունվարին կփորձի գնել ուրուգվայցի հարձակվողին: Այդ մասին խոսեց անգամ «արքայական ակումբի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը:

Սակայն Սուարեսը, ով որակազրկումից վերադառնալուց հետո արդեն 6 գոլ է խփել, մտադիր է մրցաշրջանի մնացած հատվածն անցկացնել իր ներկայիս ակումբում:

-Ես ցանկանում եմ հաջող մրցաշրջան անցկացնել «Լիվերպուլում»: Պրեմիեր Լիգան լավագույն առաջնությունն է: Մարզադաշտերը, մթնոլորտը և երկրպագուները ֆուտբոլն ավելի գրավիչ են դարձնում,- Sport 890 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Սուարեսը:

Հետաքրքիր փաստեր