• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկակուի տրանսֆերը «Յունայթեդի» առաջնային նպատակն է

Ռոմելու Լուկակու«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակը։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա բելգիացին մերժեց պայմանագիրը «Էվերթոնի» հետ երկարաձգելու առաջարկը։ Հետագայում Ռոմելուն ակնարկեց, որ մտադիր է փոխել ակումբը և գնալ իր կարիերայում նոր մարտահրավերների։

Ինչպես հաղորդում է The Guardian֊ը, Լուկակուի համար հաջողության հասնելու հարթակ կարող է լինել «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ռոմելուին արդեն ներառել է իր տրանսֆերային ցուցակում։

Չնայած, որ չորս տարի առաջ հենց պորտուգալացին Լուկակուին վաճառեց «Չելսիից», Մոուրինյոն վստահ է, որ բելգիացին կարող է փոխարինել Զլատան Իբրահիմովիչին, ում կարիերան, ամենայն հավանականությամբ, ավարտված է «Օլդ Թրաֆորդում»։

Աղբյուրի հաղորդմամբ, գործարքի կայացման միակ խոչընդոտը կարող է լինել Չեմպիոնների Լիգայի ուղեգրից «Յունայթեդի» զրկվելը։ Այդ պարագայում Լուկակուի համար պայքարում ֆավորիտ կդառնա իր նախկին ակումբ «Չելսին»։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր