• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկակուն դարձավ «Էվերթոնի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը

Ռոմելու Լուկակու«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին գնելու մասին: Գործարքի արժեքը գնահատվում է 28 մլն ֆունտ:

Չնայած որ Լուկակուն փայլուն անցկացրեց նախորդ մրցաշրջանը, դա «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին չստիպեց հնարավորություն տալ նրան:

Երեկ Ռոմելուն մեկնեց Լիվերպուլ և հաջող բուժզննում անցնելուց հետո «Էվերթոնի» հետ հինգ տարվա պայմանագիր ստորագրեց: 21-ամյա բելգիացու համար 28 մլն ֆունտ վճարելով՝ մերսիսայդյան ակումբը նրան դարձրեց իր պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:

-Ես ուրախ եմ «Էվերթոն» վերադառնալու համար: Նախորդ մրցաշրջանում ես ֆանտաստիկ փորձ եմ ձեռք բերել և լավ հարաբերություններ ունեմ մարզչի, նախագահի, ֆուտբոլիստների և երկրպագուների հետ,- «Էվերթոնի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Լուկակուն: