• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկակուն ցանկանում է ավելի շատ գոլեր խփել, քան «Չելսիի» բոլոր հարձակվողները

Ռոմելու Լուկակու«Էվերթոնի» ռմբարկու Ռոմելու Լուկակուն հայտնել է, որ իր նպատակն է՝ ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ գոլեր խփել, քան «Չելսիի» բոլոր հարձակվողները միասին վերցրած:

Ներկա պահին «Չելսիի» երեք հարձակվողներ Սամուել Էտո’Օն, Դեմբա Բան և Ֆերնանդո Տորրեսը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլ չեն խփել, այն դեպքում, երբ Լուկակուն չորս գոլերի հեղինակ է դարձել:

20-ամյա բելգիացին հուսով է, որ այս ամենը կշարունակվի և նա կկարողանա «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ապացուցել, որ վերջինս սխալ է վարվել՝ բաժանվելով իրենից:

-Որոշումները մրցավարն է կայացնում, և դու, որպես ֆուտբոլիստ, պետք է կատարես դրանք: Ես պետք է հեռանայի և այժմ մտադիր եմ ապացուցել, որ մարզիչը սխալվել է իմ հարցում:

Միակ բանը, որ ես կարող եմ՝ լավ խաղալ և ավելի շատ գոլեր խփել: Կարծում եմ՝ այդ ամենից հետո մարդիկ կասեն, որ ես լավ ֆուտբոլիստ եմ: Ես ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել, քան «Չելսիի» հարձակվողները: Մենք դեռ մրցաշրջանի ավարտին կտեսնենք՝ ում որոշումն էր ավելի լավ,- Het Nieuwsblad-ին տված հարցազրույցում ասել է Լուկակուն:

Հետաքրքիր փաստեր