• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկակուն ցանկանում է հեռանալ «Չելսիից»

Ռոմելու Լուկակու«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խնդրանքով դիմել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի այս ամռանն իրեն թույլ տան հեռանալ «Սթեմֆորդ Բրիջից»:

«Կապույտներն» արդեն համաձայնեցրել են Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերը, սակայն դրանով չի ավարտվում հարձակման գիծն ուժեղացնելու հետ կապված նրանց աշխատանքները: «Ազնվականները» հետաքրքրվում են Էսեկիել Լավեսիի, Մարիո Մանջուկիչի և Դիդիե Դրոգբայի ծառայություններով:

-Չէ որ դուք գիտեք «Չելսիին», նրանք ամեն տարի նոր հարձակվող են գնում: Երբ նախորդ մրցաշրջանում տեսա Սամուել Էտո՚Օյին և Դեմբա Բային, ինքս ինձ ասեցի. «Օհօ՜, ի՞նչ է տեղի ունենալու այստեղ»:

Սակայն խնդիր չկա: Շատ ակումբներ են հետաքրքրվում իմ ծառայություններով: Ես պետք է լավ խաղամ աշխարհի առաջնությունում: Դա կարևոր է այն բոլոր ֆուտբոլիստների համար, ում տրանսֆերներով հետաքրքրվում են: «Չելսին» գիտի իմ կարծիքը,- ասել է Լուկակուն: The Telegraph

Հետաքրքիր փաստեր