• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկակուն ցանկանում է մնալ «Վեստ Բրոմվիչում» նաև հաջորդ տարի

Ռոմելու Լուկակու«Չելսիի» ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Վեստ Բրոմվիչում», խոստովանել է, որ իրեն չի հետաքրքրում «ազնվականների» ներկայիս վիճակը: Այս կապակցությամբ նա նորից նշել է, որ ցանկանում է մնալ «Վեստ Բրոմվիչում» այս մրցաշրջանից հետո:

Պրեմիեր Լիգայի շրջանակներում շաբաթ օրը Լուկակուի թիմը խաղաց «Ռեդինգի» դեմ: Այս խաղում բելգիացին դուբլ ձևակերպեց և իր գոլերի թիվը հասցրեց 12-ի: Հարձակվողն իրեն շատ լավ է զգում այստեղ և իհարկե, զարմանալի չէ, որ նա ցանկանում է մնալ այս թիմում:

-Հուսամ, ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո մենք կկարողանանք այնպես անել, որ ես մնամ այստեղ նաև հաջորդ մրցաշրջանում: Այժմ ես կենտրոնացել եմ իմ կարիերայի վրա: Ինձ իսկապես չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում «Չելսիում»,- ասել է Լուկակուն: Daily Mail