• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկակու. «Ես պետք է խաղամ Չեմպիոնների Լիգայում»

Ռոմելու Լուկակու«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով մոտ է շարք վերադառնալուն, հայտնել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների Լիգայում:

«Չելսիում» երիտասարդ բելգիացու ապագան հարցականի տակ է, սակայն «Էվերթոնում» մնալու դեպքում էլ է նա ցանկանում մասնակցել Չեմպիոնների Լիգային:

-Ես 21 տարեկան եմ և արդեն 5 տարի է, ինչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ: Տարիներն անցնում են: Ժամանակն է, որ ես հանդես գամ Չեմպիոնների Լիգայում: Դա կլինի իմ կարիերայի հաջորդ քայլը: Կրիշտիանու Ռոնալդուն և Ուեյն Ռունին այդ առաջնությունում խաղացել են իրենց 23-24 տարեկան հասակում: Այժմ ես պետք է ապացուցեմ, որ պատրաստ եմ խաղալ Չեմպիոնների Լիգայում,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Het Laatste Nieuws-ը:

Միաժամանակ «Էվրեթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ Լուկակուն մոտ է շարք վերադառնալուն: Վարձակալության պայմանագրի կետերի համաձայն, նա չի կարողանա մասնակցել «Չելսիի» դեմ խաղին, ուստի կվերադառնա մարտի 1-ին՝ «Վեստ Հեմի» դեմ խաղին: