• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկաս Պոդոլսկին բաց կթողնի երկու ամիս

Լուկաս Պոդոլսկի«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին ոտքի մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս:

«Ֆեներբահչեի» դեմ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղն անհաջող դասավորվեց Պոդոլսկիի համար: Լուկասը վնասվածքի պատճառով երկրորդ խաղակեսի սկզբին ստիպված լքեց «Էմիրեյթսը»:

Խորը հետազոտությունը ցույց է տվել, որ վնասվածքը շատ լուրջ է, և 28-ամյա գերմանացուն 8-10 շաբաթ անհրաժեշտ կլինի վերականգնվելու համար: «Արսենալի» կազմում Պոդոլսկին կկարողանա խաղադաշտ դուրս գալ նոյեմբերին:

-Լուկաս Պոդոլսկիի հետ կապված մենք վատ լուրեր ունենք: Նա բաց կթողնի 8-10 շաբաթ: Նրա ոտքի մկանը բավական վնասված է: Դա շատ է տխրեցնում. մենք մեծ գին վճարեցինք այդ հաղթանակի համար: Այժմ մեզ անհրաժեշտ է համբերություն,- «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր