• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խաղային պրակտիկայի բացակայությունն է ստիպել Օուենին ավարտել կարիերան

Մայքլ Օուեն«Ստոկի» հարձակվող Մայքլ Օուենը խոստովանել է, որ կարիերան ավարտում է խաղային պրակտիկայի բացակայության պատճառով:

Օրեր առաջ Օուենը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի ֆուտբոլային կարիերան: Նրա խոսքերով նման անսպասելի որոշման պատճառներից մեկն այն է, որ հազվադեպ է դաշտ դուրս գալիս «Ստոկի» կազմում, որտեղ տեղափոխվել էր անցած ամառ:

-Սխալ կլիներ ամեն ինչում մեղադրել ֆիզիկական մարզավիճակը: Կա՜մ գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսը կարծում է, որ ես բավականին լավը չեմ, կա՜մ էլ ես պարզապես չեմ մտնում իր խաղային ծրագրի մեջ:

Կարիերաս ավարտելու մասին որոշումը կայացրել էի մինչև Սուրբ Ծննդյան տոները, սակայն իհարկե, չէի ծրագրել դա անել այս ակումբ տեղափոխվելու վայրկյանից: Ես տեղափոխվել եմ «Ստոկ»՝ հստակ մտադրվելով խաղալ ավելի շատ, քան նախկին տարիներին:

Եթե իրատեսորեն դատենք, ապա չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի մինչև մրցաշրջանի ավարտը:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Օուենը դաշտ է դուրս եկել ընդամենը 7 անգամ և խփել մեկ գնդակ:

Հետաքրքիր փաստեր