• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խուան Մատայի հույսը «Շախտյորն» է

Խուան ՄատաԱնգլիական «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան հավատում է, որ իր թիմը դուրս կգա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ: «Ազնվականների» ճակատագիրը կվճռվի «Շախտյոր»-«Յուվենտուս» խաղից հետո միայն:

-Սև գիծն ընդհատելու միակ միջոցը դրական տրամադրվելն է և հաջողության հասնել Չեմպիոնների Լիգայի խաղում: Մենք պետք է հավատանք, որ մեր ակումբը դուրս կգա խմբային փուլից:

Իր բլոգում իսպանացին գրել է, որ «Շախտյորը» հիանալի թիմ ունի և հենց այնպես միավորներ չի նվիրի իտալացիներին:

-Նրանք տանը շատ լավ են խաղում, և ես կարծում եմ, որ «Յուվենտուսին» դժվար թե հաջողվի միավորներ վաստակել Ուկրաինայում,- գրել է Մատան: