• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խուան Մատան պաշտոնապես տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Խուան Մատա«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

Մատայի տեղափոխության համար «Յունայթեդը» լոնդոնյան կողմին վճարել է 37.1 մլն ֆունտ: Քիչ առաջ ավարտվեց Մատայի բուժզննումը, որից հետո իսպանացի կիսապաշտպանը ստորագրեց պայմանագիրը:

-Սա յուրահատուկ օր է ինձ համար: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել կարիերաս շարունակել նման ակումբում: Անհամբերությամբ սպասում եմ իմ առաջին խաղին և իհարկե առաջին խփած գնդակին,- ասել է Խուան Մատան:

Հիշեցնենք, որ Մատան «Չելսիում» էր 2011թ-ից և այդ պահից մասնակցել է 82 հանդիպման՝ դառնալով 18 գոլի հեղինակ: Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում նա ճանաչվել է «ազնվականների» լավագույն ֆուտբոլիստ, սակայն Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո կորցրեց տեղը հիմնական կազմում, ինչի պատճառով էլ ընդունեց «Յունայթեդի» առաջարկը:

Հետաքրքիր փաստեր