• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խուան Մատա․ «Ես երջանիկ եմ «Չելսիում»

Խուան Մատա«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան հերթական անգամ հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում «Սթեմֆորդ Բրիջում»:

Վերջին երկու մրցաշրջաններում Մատան ճանաչվել է «ազնվականների» լավագույն ֆուտբոլիստ, սակայն Ժոզե Մոուրինյոյի վերադառնալուց հետո իսպանացի կիսապաշտպանը կորցրեց իր տեղը թիմի հիմնական կազմում:

Խուանը հազվադեպ է դաշտ դուրս գալիս, սակայն երբ դա տեղի է ունենում, նա ձեռքից բաց չի թողնում աչքի ընկելու հնարավորությունը: Օրինակ, երեքշաբթի երեկոյան Լիգայի գավաթի խաղում Մատան գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, որն էլ օգնեց հաղթել «Արսենալին»:

-Ես երջանիկ եմ «Չելսիում»: Ես մշտապես զգում եմ երկրպագուների աջակցությունը: Ամեն խաղում, փողոցում քալելիս ես զգում եմ նրանց սերը: Ես խաղում եմ նրանց համար, գոլեր եմ խփում նրանց համար և փորձում եմ նրանց ավելի երջանիկ դարձնել:

Ցանկանում եմ ավելի շատ խաղալ, սակայն եթե ակումբն ուզում է տիտղոս նվաճել, ապա պետք է 24-25 ֆուտբոլիստ ունենա,- talkSPORT-ին հայտնել է Մատան:

Հետաքրքիր փաստեր