• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կաբայեն մտածում է Պրեմիեր Լիգա վերադառնալու մասին

Յոհան ԿաբայեՊՍԺ-ի կիսապաշտպան Յոհան Կաբայեն իր դժգոհությունն է հայտնել ոչ բավարար խաղային ժամանակ ստանալու համար և ակնարկել է Անգլիա վերադառնալու մասին:

Ինչպես գիտենք, նախորդ ամառ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկություն էր արել «Արսենալը»: «Նյուքասլը», որտեղ այն ժամանակ խաղում էր Յոհանը, մերժեց «զինագործների» առաջարկը, իսկ հունվարին կիսապաշտպանն ավելի գրավիչ պայմաններով տեղափոխվեց ՊՍԺ:

Ֆրանսիական ակումբում մեծ մրցակցության պատճառով 28-ամյա Կաբայեն բավարար խաղային ժամանակ չի ստանում: Արդեն խոսակցություններ են գնում, որ ֆրանսիացին կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա:

-Երբ դու պահեստայինների նստարանին ես, պետք է ընդունես այդ, սակայն ես չեմ պատրաստվում հանձնվել: Մարզումների ժամանակ ես պետք է ցույց տամ խաղալու իմ ցանկությունը:

Եթե մի օր Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչն ինձ չհրավիրի իմ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով, ապա ես ստիպված եմ լինելու որոշում կայացնել: Երբեմն մտածում եմ Անգլիա վերադառնալու մասին, սակայն այժմ ես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ եմ,- ասել է Կաբայեն: L’Equipe

Հետաքրքիր փաստեր