• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կաբայեն վերադարձավ Պրեմիեր Լիգա

Յոհան Կաբայե«Կրիստալ Փելեսը» պաշտոնապես հայտնել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Յոհան Կաբայեին գնելու մասին: Ֆրանսիացին դարձավ լոնդոնյան ակումբի պատմության ամենաթարկարժեք ձեռքբերումը:

Հիշեցնենք, որ Կաբայեն Պրեմիեր Լիգայում հանդես գալու փորձ ունի: 2011-14 թվականներին նա «արծիվների» ներկայիս մարզիչ Ալան Պարդյուի ղեկավարությամբ խաղացել է «Նյուքասլ Յունայթեդում»:

Նախորդ տարվա ձմռանը ֆրանսիացին վերադարձավ հայրենի ՊՍԺ, սակայն չկարողացավ տեղ գտնել Լորան Բլանի թիմի հիմնական կազմում: Եվրոպայի առաջնությանը պատրաստ լինելու համար Յոհանը որոշեց տեղափոխվել մի ակումբ, որտեղ մշտական խաղային պրակտիկա կունենա:

Այսօր 29-ամյա ֆրանսիացին բուժզննում անցավ «Կրիստալ Փելեսում» և երեք տարվա պայմանագիր ստորագրեց ակումբի հետ: Լուրերի համաձայն, Կաբայեի տրանսֆերն «արծիվներին» է անցել 10-12 մլն ֆունտով:

-Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Նրանք լավ ավարտեցին նախորդ մրցաշրջանը և ես կարծում եմ, որ մեր ուժերի սահմաններում է մրցաշրջանն ավարտել լավագույն ութնյակում:

Բացի այդ, ես լավ ճանաչում եմ մարզչին և վստահում եմ նրան,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Կաբայեն:

Հետաքրքիր փաստեր