• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կաբուլը և Սանդրոն շարք են վերադարձել

Սանդրո Տոտտենհեմ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ թիմի պաշտպան Յունես Կաբուլը և կիսապաշտպան Սանդրոն ծանր վնասվածքներից հետո շարք են վերադարձել:

Ինչպես հայտնի է, Սանդրոն հունվարին ծնկի վիրահատության ենթարկվեց, իսկ Կաբուլը դաշտ դուրս չի եկել անցած օգոստոսից: Այժմ հայտնի է, որ և՛ ֆրանսիացին, և՛ բրազիլիացին պատրաստ են նոր մրցաշրջանին:

-Անցած շաբաթ լրացավ Սանդրոյի բացակայության վեց ամիսը: Նա ապաքինման փուլում է և մեկ շաբաթից կմիանա ընդհանուր խմբին: Նա մեզ հետ կմեկնի Հոնկոնգ:

Երկու ֆուտբոլիստների համար էլ լավ է, որ արդեն սկսել են պատրաստվել նոր մրցաշրջանին: Կաբուլը մեկ տարի է բաց թողել, սակայն այժմ մարզվում է առանց որևէ խնդրի,- «Տոտտենհեմի» պաշտոնական կայքին հայտնել է Վիլաշ-Բոաշը:

Հետաքրքիր փաստեր