• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կասիլյասը չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ

Իկեր ԿասիլյասՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասը չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան հանդիպմանը:

Չնայած, որ Իկերը հունվարին ձեռքի լուրջ վնասվածք էր ստացել, դարպասապահը այն 24 ֆուտբոլիստների մեջ էր, ովքեր ժամանել են Մանչեսթեր:

31-ամյա Կասիլյասը մասնակցել է մարզումներին, սակայն Մոուրինյոի խոսքերով Իկերը միակ ֆուտբոլիստն է, ով պատրաստ չէ խաղալու «Օլդ Թրաֆորդում»:

-Բացառությամբ Կասիլյասը, բոլորը լավ մարզավիճակում են և պատրաստ են խաղալ,- ասել է Մոուրինյոն: Goal

Հետևաբար, ինչպես առաջին խաղում, այս անգամ էլ մադրիդցիների դարպասը կպաշտպանի Դիեգո Լոպեսը: