• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կավանին առաջարկություններ ունի «Լիվերպուլից» և «Արսենալից»

Էդինսոն ԿավանիՊՍժ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի գործակալը հայտնել է, որ ուրուգվայցի ֆուտբոլիստն առաջարկություններ է ստացել «Լիվերպուլից» և «Արսենալից»:

Ուրուգվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ընդամենը մեկ տարի առաջ «Նապոլիից» 53 մլն ֆունտով տեղափոխվեց ՊՍԺ, սակայն, ինչպես խոսվում է, նա այնքան էլ գոհ չէ դաշտում իր դերից:

Գործակալ Կլաուդիո Անելուչիի խոսքերով, Կավանին մտածում է Պրեմիեր Լիգայի գրանդների առաջարկությունների մասին և իր ապագայի հարցով դեռ որոշում չի կայացրել:

-Վերջին վեց ամիսների ընթացքում մեծ հետաքրքրություն կա նրա նկատմամբ: Ես կարող եմ հաստատել, որ Կավանին տեղյակ է «Լիվերպուլի» և «Արսենալի» առաջարկությունների մասին:

Նա ուրախ կլինի խաղալ Անգլիայում, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Փողը և փառքը նրան այդքան էլ չեն հետաքրքրում, նա պարզապես ցանկանում է խաղալ և լինել երջանիկ,- ասել է Անելուչին: El Telegrafo

Հետաքրքիր փաստեր