• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կարագերը խորհուրդ է տալիս վաճառել Բալոտելլիին

Մարիո Բալոտելլի«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերն իր հայրենի ակումբին խորհուրդ է տվել Մարիո Բալոտելլիից ազատվել արդեն հաջորդ ամռանը:

23-ամյա իտալացին բացարձակապես չարդարացրեց «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հույսերը և երեկ ձախողեց Չեմպիոնների Լիգայում «Ռեալի» դեմ խաղը:

Կարագերի խոսքերով, մեծ ռիսկ էր Բալոտելլիին գնելը, և այժմ «Լիվերպուլը» պետք է վաճառի նրան, որը ոչ մի օգուտ չի տալիս մերսիսայդյան ակումբին:

-Կզարմանամ, եթե նրան հաջորդ մրցաշրջանում էլ տեսնեմ այստեղ: Նրանք խուճապային գործարք կատարեցին: Նրանց այդ պահին ուղղակի հարձակվող էր անհրաժեշտ:

Սուարեսի վաճառքից ստացված գումարով նրանք մի քանի ֆուտբոլիստների գնեցին: Այդ ֆուտբոլիստներից շատերը օգուտ տվեցին «Լիվերպուլին», սակայն Բալոտելլին մեծ հաշվով ոչինչ չի արել,- Sky Sports-ի եթերում ասել է Կարագերը:

Հետաքրքիր փաստեր