• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կարագեր. «Միլները կարող է դառնալ «Լիվերպուլի» ավագը»

Ջեյմս Միլներ«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ Ջեյմս Միլները «Էնֆիլդ» տեղափոխվելու դեպքում կարող է կրել «կարմիրների» ավագի թևկապը:

Շուտով կլրանա Ջեյմսի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ և 29-ամյա կիսապաշտպանի կարիերայի շարունակության ամենից հավանական տարբերակը «Լիվերպուլն» է: Լուրերի համաձայն, «Լիվերպուլը» ոչ միայն պատրաստ է Միլներին վճարել շաբաթական 150 հզր ֆունտ աշխատավարձը, այլն նաև նրան կառաջարկի խաղալ դաշտի կենտրոնի իր ցանկացած դիրքում: Այդ դիրքը ազատ է մնացել Սթիվեն Ջերարդի հեռանալուց հետո:

Կարագերը կարծում է, որ Միլները կարող է փոխարինել Ջերարդին ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այն նաև որպես ավագ:

-Բրենդանը կխոսի նրա հետ, և կհայտնի, թե որտեղ է տեսնում նրան, սակայն խաղային դիրքով Ջեյմսը նման է Ջորդան Հենդերսոնին: Ոչ մի կասկած չունեմ, որ տեղափոխության հիմնական պատճառը կենտրոնին մոտ խաղալու հնարավորությունն է: Արդյո՞ք Միլները կկարողանա խաղալ հենակետայինի դիրքում: Հնարավոր է, սակայն ես չեմ կարծում, որ դա նրան հարմար կլինի:

Այն հանգամանքը, որ Բրենդան Ռոջերսը դեռ Հենդերսոնին չի հաստատել որպես թիմի ավագ, չնայած որ Ջերարդի բացակայության դեպքում հենց նա էր կատարում այդ պարտականությունները, ինձ ստիպում է մտածել, որ նաև Միլները կարող է կրել այդ թևկապը,- իր անձնական բլոգում գրել է Կարագերը:

Հետաքրքիր փաստեր