• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կարրիկ. «Հաջորդ մրցաշրջանում «Յունայթեդը» պայքարելու է չեմպիոնության համար»

Մայքլ Կարրիկ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարրիկը միանգամայն վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում իր թիմը պայքարելու է Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար:

Նախորդ մրցաշրջանում չեմպիոն դարձած «Յունայթեդը» ձախողեց այս մրցաշրջանը` զբաղեցնելով միայն 7-րդ հորիզոնականը: Այժմ «կարմիր սատանաները» սպասում են նոր մարզչի գալուն, ով նոր թիմ պետք է կառուցի:

-Ակումբն անընդհատ առաջ է գնում: Դուք կարող եք ասել, որ սա նոր բանի սկիզբ է, քանի որ այս պահի դրությամբ հաջորդ մրցաշրջանում շատ փոփոխություններ են լինելու: Սպասենք և տեսնենք, թե ինչքան մեծ կլինեն այդ փոփոխությունները:

Հաջորդ մրցաշրջանում մենք պայքարելու ենք չեմպիոնության համար: Դա է մեր նպատակը: Մեզ չի գոհացնի լավագույն քառյակում տեղ գտնելը: Դրա համար չենք մենք այստեղ: Մենք պայքարելու ենք ամենաբարձր նպատակների համար,- ասել է Կարրիկը: Manchester Evening News

Հետաքրքիր փաստեր