• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կիրիկեշը հայտնվել է «Ռոմայի» ուշադրության կենտրոնում

Վլադ Կիրիկեշ«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Վլադ Կիրիկեշը հայտնվել է իտալական «Ռոմայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Sky Sports պարբերականը:

Ռումինիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Տոտտենհեմին» է միացել անցած ամառ «Ստյաուայից», սակայն Պրեմիեր Լիգայում մեկնարկային մրցաշրջանն այնքան էլ հաջող չստացվեց:

Կիրիկեշը ցանկանում էր այս ամառ «Ուայթ Հարթ Լեյնում» վերակենդանացնել իր կարիերան և լավ տպավորություն թողնել «Տոտտենհեմի» նոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի վրա: Սակայն հերթական անգամ նրան խանգարեցին վնասվածքները:

Որոշ ժամանակ առաջ 24-ամյա պաշտպանը մեջքի վնասվածքի պատճառով լքել է իր թիմի ամերիկյան հավաքը: Չի բացառվում, որ Կիրիկեշն այլևս չի հագնի «Տոտտենհեմի» մարզաշապիկը:

Հետաքրքիր փաստեր