• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլոպը հիացած է Ռանիերիի աշխատանքով

Կլաուդիո Ռանիերի«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ հիանում է «Լեսթերում» Կլաուդիո Ռանիերիի կատարած աշխատանքով։

Նախորդ ամառ Ռանիերին եղավ Դորտմունդի «Բորուսիայի» մարզաբազայում և մարզական մեթոդներով փոխանակվեցին Կլոպի հետ։ Boxing Day շրջանում մասնագետները կրկին կհանդիպեն, այս անգամ «Էնֆիլդում» և որպես մրցակիցներ։

Պրեմիեր Լիգայի առաջատարներին ընդունելուց առաջ Կլոպն իր հիացմունքն է հայտնել իատալացի մասնագետի և ընդհանրապես, այս մրցաշրջանում «Լեսթերի» հաջողությունների մասին։

-Ինձ համար մեծ պատիվ է, որ աշխարհի ամենափորձառու և հաջողակ մարզիչներից մեկը եղել է իմ մարզաբազայում։ Միշտ հետաքրքիր է խոսել նման մարդու հետ։ Մեր մեջ իսկապես հաջող քննարկում ստացվեց։ Մենք հարգում ենք հանդեպ։

Կլաուդիոն և նրա «Լեսթերը» փայլուն են հանդես գալիս և արժանիորեն գլխավորում են Պրեմիեր Լիգան։ Եթե դուք չեք խաղում նրանց դեմ, ապա հաճելի է հետևել նրանց խաղին,- Կլոպի խոսքերն է մեջբերում «կարմիրների» պաշտոնական կայքը։

Հետաքրքիր փաստեր