• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլոպը ցանկանում է աշխատել Անգլիայում

Յուրգեն ԿլոպԴորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ հայտնել է Անգլիայում աշխատելու իր պատրաստակամության մասին:

Նախորդ մրցաշրջանի ավարտին «Բորուսիան» լքելուց հետո 48-ամյա Կլոպն, ում անունը կապվում էր «Արսենալի», «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ, որոշեց մի փոքր դադար վերցնել: Սակայն Յուրգենը ցանկանում է հետո ուղևորվել Պրեմիեր Լիգա:

-Եթե ինչ որ մեկը կապնվի ինձ հետ, ապա մենք կքննարկենք այդ հարցը: Ես երկար ժամանակ միևնույն տեղում մնալու խնդիր չունեմ: Իմ երեխաները բավական մեծ են և կարող են միայնակ ապրել:

Իհարկեմ, ես գիտեմ, որ մի քանի ակումբներ հետաքրքրվում են ինձնով: «Մանչեսթեր Սիթի՞»… Չեմ կարող ոչինչ ասել: Ես հպարտություն եմ զգում, որ «Արսենալի» որոշ երկրպագուներ ցանկանում եմ ինձ տեսնել այնտեղ:

Ամենակարևորը նոր գաղափարներն են, և ոչ թե գումարը: Կարծում եմ՝ Անգլիան միակ վայրն է, որտեղ պետք է աշխատեմ Գերմանիայից հետո, քանի որ դա այն երկիրն է, որի լեզուն ես գիտեմ:

Ես «Արսենալին» հետևում եմ վերջին 10 տարիների ընթացքում, և նրանք գործնականում հիանալի ֆուտբոլ են խաղում: Արսեն Վենգերը ոչ սովորական մարդ է: Ես շատ եմ հարգում նրան,- ասել է Կլոպը: Daily Star

Հետաքրքիր փաստեր