• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոլոչինին բաց կթողնի մարտի զգալի մասը վնասվածքի պատճառով

Ֆաբրիսիո Կոլոչինի«Նյուքասլի» պաշտպան Ֆաբրիսիո Կոլոչինին հնարավոր է բաց թողնի առնվազն 5 հանդիպում մեջքի վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:

Արգենտինացին այս վնասվածքը ստացել է Պրեմիեր Լիգայի վերջին տուրի «Սաութհեմպտոնի» հետ խաղի ժամանակ: Նա նույնիսկ չկարողացավ խաղալ ամբողջ առաջին խաղակեսը և հարկադրված փոխարինվեց:

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում էր, որ Ֆաբրիսիոն կապաքինվի մինչև «Սուոնսիի» հետ խաղը: Սակայն բժշկական անձնակազմի կարծիքով «կաչաղակները» ստիպված են խաղալ առանց Կոլոչինիի առաջիկա 5 հանդիպումներին:

Այսպիսով, Կոլոչինին հնարավոր է բաց թողնի Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի «Անժիի» հետ երկու հանդիպումները, ինչպես նաև Պրեմիեր Լիգայի մի շարք կարևոր խաղեր:

Հետաքրքիր փաստեր