• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոլոչինին կմնա «Նյուքասլում»

Ֆաբրիսիո Կոլոչինի«Նյուքասլ Յունայթեդի» ավագ Ֆաբրիսիո Կոլոչինին հաստատել է, որ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը կշարունակի խաղալ «Սեյնտ Ջեյմս Պարկում»:

Վերջին մի քանի տարվա ընթացքում մշտապես խոսվում է, որ փորձառու արգենտինացին կարող է լքել «Նյուքասլը» և վերադառնալ հայրենիք, որտեղ գտնվում է իր ընտանիքը:

32-ամյա Կոլոչինին, ով «կաչաղակների» հնաբնակներից է, մտադիր է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը մնալ Ալան Պարդյուի թիմում, որտեղ ունի կենտրոնական դեր:

-Ես չեմ մտածում Անգլիայից հեռանալու մասին: Իմ պայմանագրի լրանալուն դեռ երկու տարի կա, և ես մտածում եմ մինչև վերջին օրը այստեղ մնալու մասին: Ես ինձ լավ եմ զգում «Նյուքասլում»,- ասել է Կոլոչինին: