• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոմպանի. «Հիշում ենք, թե ինչ եղավ երկու տարի առաջ»

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հայտնել է, որ երկու տարի առաջվա հիշողություններն իրենց թիմին ստիպում են հավատալ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում իրենց հաղթանակին:

2011/12 մրցաշրջանում «քաղաքայինները» միայն վերջին խաղի վերջին րոպեին կարողացան հաղթել ՔՊՌ-ին և նվաճել տիտղոսը: Այդ հիշողությունները «Սիթիին» ստիպում են այս անգամ էլ մինչև վերջին պահը պայքար մղել:

Երեկ երեկոյան Մանուել Պելեգրինիի սաները սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասան «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ և առաջատար «Լիվերպուլից» հետ մնացին 6 միավորով: «Սիթին» մեկ խաղ պակաս է անցկացրել, ուստի չեմպիոն դառնալու շանսեր դեռ ունի:

-Գործն արված է: Մենք նույն կերպ պետք է անցկացնենք մնացած չորս խաղերը: Մենք դեռ հիշում ենք՝ ինչ կատարվեց երկու տարի առաջ: Եթե նույն կերպ շարունակենք, ապա ամեն ինչ հնարավոր կլինի,- ասել է Կոմպանին: Sky Sports