• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոնտեի ներկայացուցիչները Լոնդոնում բանակցում են «Չելսիի» հետ

Անտոնիո ԿոնտեԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ներկայացուցիչները վաղը Լոնդոնում հանդիպում կունենան «Չելսիի» հետ։

Այսօր հայտնի դարձավ, որ «Չելսին» իր ընտրությունը կատարել է 46-ամյա Կոնտեի օգտին, ում պայմանագիրն Իտալիայի հավաքականի հետ կլարանա Եվրո-2016-ի ավարտից հետո։

The Guardian պարբերականը զարգացնում է այս թեման և հայտնում, որ «Չելսին» արդեն նախնական բանակցություն է ունեցել Անտոնիոյի հետ և հինգշաբթի օրը նրա ներկայացուցիչների հետ կքննարկի պայմանագրի կետերը։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է Անտոնիոյին վճարել տարեկան 6.3 մլն ֆունտ։

Որպես այլընտրանք Կոնտեին, «Չելսին» դիտարկում է նաև Մասիմիլյանո Ալեգրիի թեկնածությունը, սակայն վերջինս մտադիր չէ տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ»։

Հետաքրքիր փաստեր