• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոսելնին նոր պայմանագիր է ստորագրել «Արսենալի» հետ

Լորան Կոսելնի«Արսենալը» պաշտոնապես հայտնել է կենտրոնական պաշտպան Լորան Կոսելնիի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆրանսիացին կենտրոնում հիանալի համագործակցում է Պեր Մերտեզակերի հետ: Մինչև նոր պայմանագրի ստորագրելը շատ էր խոսվում Լորանի՝ այլ ակումբ տեղափոխվելու մասին, մասնավորապես նշվում էր «Բավարիան»:

2010թ-ին ֆրանսաիական «Լորյանից» տեղափոխվելուց հետո Կոսելնին լոնդոնյան ակումբում մասնակցել է 163 հանդիպման, ավելի քան «Արսենալի» ներկայիս ֆուտբոլիստներից որևէ մեկը: Ընթացիկ մրցաշրջանում Լորանը մասնակցել է Պրեմիեր Լիգայի 31 հանդիպման, որից 15-ում «զինագործներն» իրենց դարպասն անառիկ են պահել:

-Ես շատ ուրախ եմ, որ կարողացա նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ ակումբի հետ: Ես արդեն չորս հիանալի մրցաշրջան եմ անցկացրել «Արսենալում» և հուսով եմ, որ դեռ երկար կօգնեմ ակումբին,- ասել է Կոսելնին: