• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Կրիստալ Փելեսը» համաձայնեցրել է Սիգուրդսոնի և Քեմպբելի տրանսֆերները

Գիլֆի ՍիգուրդսոնԻնչպես հայտնի է դառնում Sky Sports պարբերականից, «Կրիստալ Փելեսը» համաձայնեցրել է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնի և «Քարդիֆ Սիթիի» հարձակվող Ֆրեյզեր Քեմպբելի տրանսֆերները:

Ավստրիայում անցկացրած մարզական հավաքից վերադառնալուց հետո «արծիվների» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը վերսկսել է բանակցությունները և նկատելի արդյունքի է հասել:

Հաղորդվում է, որ «Տոտտենհեմը» համաձայնվել է Սիգուրդսոնին զիջել լոնդոնյան իր հարևանին 8 մլն ֆունտի դիմաց: Քեմպբելի համար «Փելեսը» կվճարի ընդամենը 600 հզր ֆունտ, քանի որ հենց այդ գումարն էր նախատեսված Պրեմիեր Լիգայից «Քարդիֆի» դուրս մնալու դեպքում:

Նշենք, որ «Փելեսը» դեռ պետք է համաձայնության գա նաև ֆուտբոլիստների հետ, որտեղ էլ սպասվում են հիմնական խնդիրները: Խոսվում է, որ Սիգուրդսոնը չի ցանկանում հեռանալ «Ուայթ Հարթ Լեյնից» և մտադիր է պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար:

Հետաքրքիր փաստեր