• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Հալլ Սիթին» գնեց Ալան Մակգրեգորին

Ալան Մակգրեգոր«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտարարել է «Բեշիկթաշի» և Շոտլանդիայի հավաքականի դարպասապահ Ալան Մակգրեգորին ձեռք բերելու մասին: Գործարքի գինը չի նշվում:

Մակգրեգորը «Բեշիկթաշում» անցկացրել է ընդամենը մեկ տարի` «Գլազգո Ռեյնջերսից» տեղափոխվելուց հետո: Սակայն հիմա Ալանը որոշել է տանն ավելի մոտ գտնվել և ընդունել է Պրեմիեր Լիգայի նորեկի առաջարկը:

31-ամյա դարպասապահը Շոտլանդիայի հավաքականում անցկացրել է 29 խաղ և ավելի քան 200 խաղ «Ռեյնջերսում»: «Հալլն» անդրադարձավ Մակգրեգորի թեկնածությանն այն բանից հետո, երբ չկարողացավ ձեռք բերել «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելին:

-Ես իսկապես հիացած եմ, որ այստեղ եմ և ուրախ եմ, որ գործարքն իրականացված է: Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ սկսելու: Ինձ համար հրաշալի հնարավորություն է Պրեմիեր Լիգայում խաղալու համար, և ես անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին,- հայտնել է Մակգրեգորը:

Հետաքրքիր փաստեր