• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Հալլ Սիթին» ցանկանում է իր շարքերում տեսնել Դարեն Բենթին

Հալլ ՍիթիՊրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» հետաքրքրվում է «Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթի ծառայություններով: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

Ամբողջ մրցաշրջանը պահեստայինների նստարանին անցկացրած և գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտի կողմից վստահություն չստացած Բենթը, ամենայն հավանականությամբ, կվաճառվի: «Վիլլան» համաձայն է հրաժարվել Դարենից 6 մլն ֆունտի դիմաց:

Հայտնի է, որ 29-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում է նաև «Նյուքասլը», սակայն «Սեյնտ Ջեյմս Պարկի» ակումբը կասկածում է, որ Բենթին ապագայում կկարողանա վաճառել շահավետ գնով: «Կաչաղակներին» նաև վախեցնում է Դարենի աշխատավարձը` 70 հազար ֆունտ շաբաթական:

Սակայն, «Հալլը» կարող է  իրեն թույլ տալ հարձակվողին նման աշխատավարձ ապահովել: Թիմի գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը, ով 4 տարի առաջ «Սանդերլենդում» մարզել է Դարենին , նրա մեջ տեսնում է փորձված գոլահարի` առաջիկա մրցաշրջանում:

«Հալլը», իհարկե, պատրաստ է Դարենի համար «Վիլլայի» պահանջած գումարը տալ: Երբ Սթիվը Բրյուսը 4 տարի առաջ նշանակվեց «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ, հենց Բենթը դարձավ նրա առաջին ձեռքբերումը:

Սթիվը հիասթափված էր, երբ Դարենը որոշեց «Վիլլա» տեղափոխվել, քանի որ զգում էր, որ ակումբը և Բենթը ստեղծված էին իրար համար: Հիմա «Հալլը» պետք է ուժեղացնի հարձակման գիծը, և Բրյուսը ցանկանում է Բենթին իր թիմում տեսնել,- հայտնում է «Քեյ Սի Սթեդիումի» աղբյուրը:

Հետաքրքիր փաստեր