• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հայտնի են Անգլիայի հավաքականի «տարվա լավագույն ֆուտբոլիստ» կոչման թեկնածուները

Ջո Հարտ և Սթիվեն ՋերարդԱնգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտնել է այն հինգ ֆուտբոլիստների անունները, ովքեր կմրցեն Անգլիայի հավաքականի տարվա լավագույնը ճանաչվելու համար:

Ցուցակում են հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը, «Լիվերպուլի» աջ պաշտպան Գլեն Ջոնսոնը, «Չելսիի» ձախ պաշտպան Էշլի Քոուլը, «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենիել Ուելբեքը:

Ընտրությունը կկայանա երկրպագուների քվեարկությամբ և մասնագիտական խմբի որոշմամբ: Քվեարկել կարող են ասոցիացիայի պաշտոնական կայքում:

2012 թվականին Անգլիայի հավաքականը անցակացրել է 12 խաղ, որոնց մասնակցել են 47 ֆուտբոլիստ: Հինգ թեկնածուներից յուրաքանչյուրը մասնակցել է առնվազն 6 խաղի: Հաղթողի անունը պարզ կդառնա փետրվարի 3-ին: