• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հայտնի է Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանի խաղացանկը

Chelsea-2015Պրեմիեր Լիգան պաշտոնապես հայտնել է նոր մրցաշրջանի խաղերի ժամանակացույցը: Գործող չեմպիոն «Չելսին» տիտղոսի պաշտպանելը կսկսի օգոստոսի 8-ից՝ «Սուոնսիի» դեմ տնային խաղով:

Արդեն երկրորդ տուրում «կապույտները» կհյուրընկալվեն «Մանչեսթեր Սիթիին», որից հետո կմրցեն «Վեստ Բրոմվիչի» հետ: Առաջին տուրի խաղերից կարելի է առանձնացնել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտտենհեմ» դիմակայությունը: Հետաքրքիր խաղ է սպասվում նաև «Բրիտանիա» մարզադաշտում, ուր «Ստոկ Սիթին» կհոյւրընկալի «Լիվերպուլին»: Հիշեցնենք, որ 2014/15 մրցաշրջանի վերջին տուրում այստեղ դաշտի տերերը 6:1 հաշվով ջախջախեցին «կարմիրներին»:

Փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանը կսկսի «Վեստ Բրոմվիչին» հյուրընկալվելով, իսկ ահա Չեմպիոնների Լիգայի մյուս մասնակից «Արսենալը» կընդունի Սլավեն Բիլիչի «Վեստ Հեմին»:

Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանի ամբողջական խաղացանկին կարող եք ծանոթանալ առաջնության պաշտոնական կայքում, իսկ առաջիկա օրերին այն կտեղադրվի նաև PremierLeague.am կայքում:

bpl

Հետաքրքիր փաստեր