• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապ. «Պարզապես անհավանական է, որ մեզ հաջողվեց ձեռք բերել Սամբային»

Քրիստոֆեր Սամբա«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ շատ ուրախ է «Անժիի» պաշտպան Քրիստոֆեր Սամբային ձեռք բերելու համար:

-Սա պարզապես անհավանական տրանսֆեր է: Պետք է արժանին մատուցել ակումբի սեփականատիրոջը այս տրանսֆերն իրականացնելու համար: Նա շատ բան արեց, որպեսզի տրանսֆերը կայանա:

Մեկ ամիս առաջ մենք միասին քննարկեցինք հավանական տրանսֆերները, և այդ ժամանակ ես նշեցի մի քանի խաղացողի անուն, որոնց մեջ էր նաև Սամբան: Դրանից հետո նա միայն մեկ անգամ հայտնեց, որ ակումբն այդ ուղղությամբ աշխատում է: Պարզապես անհավանական է:

Սամբան հենց այն ֆուտբոլիստն է, որը մեզ պետք է թիմում: Նա պարզապես հրեշ է՝ արագ, ուժեղ, խառնվածքով առաջատար: Նա հիանալի խաղում է և սեփական, և մրցակցի տուգանային հրապարակում,- նշել է Ռեդնպաը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: