• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապ. «Վիլաշ-Բոաշին պետք է ժամանակ տալ»

Անդրե Վիլաշ-Բոաշ Հարի Ռեդնապ«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը, ով այժմ մարզում է չեմպիոնշիփում հանդես եկող «Քուինս Պարկ Ռեյնջերսին», իր աջակցությունն է հայտնել Անդրե Վիլաշ-Բոաշին:

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը փորձում է նոր ֆուտբոլիտների միջոցով թիմ կառուցել, ինչի հետևանքով հաճախ են բացթողումներ լինում: «Մանչեսթեր Սիթիից» կրած 6:0 և «Լիվերպուլից»՝ 0:5 հաշվով պարտությունները ստիպում են լրջորեն մտածել Անդրեի հեռացման մասին:

Սակայն Ռեդնապն, ում նախորդ տարվա ամռանը փոխարինեց հենց Վիլաշ-Բոաշը, խորհուրդ է տալիս ժամանակ տալ երիտասարդ մարզչին:

-Կարծում եմ՝ մարդիկ չափից շատ ծայրահեղական են մոտենում: Ես վստահ եմ, որ Վիլաշ-Բոաշը կշտկի իրավիճակը: Եթե նրան ժամանակ տրվի, ապա նա դուրս կգա այս իրավիճակից: Այժմ շատ սխալ կլինի պահանջել նրա հեռացումը: Պետք է սպասել և տեսնել, թե նա ինչի է ընդունակ,- ասել է Ռեդնապը: talkSPORT

Հետաքրքիր փաստեր