• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Քեյնը և Գվարդիոլան սեպտեմբեր ամսվա լավագույններն են

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

Օգոստոսի գոլային երաշտից հետո Քեյնը սեպտեմբերին վերադարձավ իր լավագույն մարզավիճակին։ Նախորդ ամիս «Տոտտենհեմի» 4 խաղում Քեյնը 3 դուբլ ձևակերպեց «Էվերթոնի», «Վեստ Հեմի» և «Հադերսֆիլդի» դեմ խաղերում։

Հարձակվողի անհավանական արդյունավետության պատճառով Գվարդիոլան անգամ «Տոտտենհեմը» կոչեց Քեյնի թիմ։ Անձամբ Պեպի համար սեպտեմբերը նույնպես մրցանակային ամիս էր։ Իսպանացի մասնագետը ճանաչվեց սեպտեմբերի լավագույն մարզիչ։

Պեպի գլխավորությամբ «Սիթին» 12 հնարավորից վաստակեց 12 միավոր՝ հաղթելով «Լիվերպուլին», «Ուոթֆորդին», «Կրիստալ Փելեսին» և «Չելսիին»։ Չնայած մրցակիցների բարձր մակարդակին, «քաղաքայիններն» այդ խաղերում խփեցին 17 գոլ՝ սեփական դարպասը պահելով անառիկ։

Իսկ ամսվա լավագույն գոլի հեղինակ ճանաչվեց «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Անտոնիո Վալենսիան։ Էկվադորցի ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել «Էվերթոնի» դեմ խաղում։

Հետաքրքիր փաստեր