• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարձակվող գնելու համար «Չելսին» պատրաստ է վաճառել Տորրեսին և Լուիզին

Դավիդ Լուիզ Ֆերնանդո Տորրես«Չելսին» պատրաստ է ամռանը նոր հարձակվող ձեռք բերել, սակայն ֆինասական ֆեյր-փլեյը լոնդոնյան ակումբին ստիպում է նախ վաճառել որևէ մեկին, և Մոուրինյոն արդեն ունի իր թեկնածուները:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերը «կապույտների» համար կարժենա 45 մլն մլն ֆունտ: Այդ տրանսֆերն իրականացնելու համար «Չելսին» կվաճառի մի քանի ֆուտբոլիստների և նրանց շարքում առաջիններից են պաշտպան Դավիդ Լուիզը և հարձակվող Ֆերնանդո Տորրեսը:

Լուիզի վաճառքից «Չելսին» կարող է ստանալ 30 մլն ֆունտ: Իսկ Տորրեսից բաժանվելն ակումբին կօգնի խնայել շաբաթական 175 հզր ֆունտ, որն այժմ վճառում է իսպանացուն:

Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, Լուիզից և Տորրեսից բացի ամռանը «Սթեմֆորդ Բրիջը» կարող են լքել նաև Էշլի Քոուլը, Ջոն Օբի Միկելը, Դեմբա Բան, Սամուել Էտո՚Օն և պահեստային դարպասապահներ Մարկ Շվարցերը և Էնրիկե Իլարիուն:

Հետաքրքիր փաստեր