• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հեյտինգան տեղափոխվեց «Հերտա»

Ջոն Հեյտինգա«Էվերթոնի» և «Ֆուլհեմի» նախկին պաշտպան Ջոն Հեյտինգան պաշտոնապես տեղափոխվեց «Հերտա»՝ գերմանական ակումբի հետ երկու տարվա պայմանագիր ստորագրելով:

2010թ-ին Հեյտինգան Հոլանդիայի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից էր, որը կարողացավ հասնել աշխարհի առաջնության եզրափակիչ: Սակայն նախորդ մրցաշրջանում Ջոնն իրեն լավ չդրսևորեց, և Լուի վան Գալը նրան չհրավիրեց Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությանը:

Հիշեցնենք, որ Հեյտինգան «Էվերթոնում» էր 2009թ-ից: Հունվարին մերսիսայդյան ակումբը խզեց նրա պայմանագիրը, որ Ջոնն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միանա «Ֆուլհեմին»: Ինչպես գիտենք, «Ֆուլհեմը» չկարողացավ պահել տեղը Պրեմիեր Լիգայում, և 30-ամյա հոլանդացին տեղափոխվեց Բունդեսլիգա: