• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հենդերսոնը «Լիվերպուլի» նոր ավագն է

Ջորդան Հենդերսոն Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլը» 25-ամյա կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին կհաստատի որպես թիմի մշտական ավագ:

2003 թվականից «կարմիրների» ավագի թևկապը կրում էր Սթիվեն Ջերարդը, սակայն այս ամառ «Լիվերպուլը» հրաժեշտ տվեց իր լեգենդին: Անգլիական ֆուտբոլի վետերանը կարիերան շարունակում է «ԼԱ Գելեքսիում»:

Սեպտմեբերին Հենդերսոնը դարձավ թիմի երկրորդ ավագը և այդ պահից համարվում էր Ջերարդի ամենահավանական փոխարինողը:

Ջերարդի հեռանալը հայտնի էր դեռ հունվարին, սակայն գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը միայն այժմ որոշեց ավագի թևկապը մշտապես վստահել Հենդերսոնին: Ինչպես հայտնում է Liverpool Echo-ն, պաշտոնական հաստատումը կլինի շուտով:

Լուրերի համաձայն, որպես այլընտրանք Ռոջերսը դիտարկում էր Մարտին Շկրտելին և թիմի նորեկ Ջեյմս Միլներին:

Հետաքրքիր փաստեր