• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հոջսոն. «Սթարիջի բացակայության պայմաններում Ուելբեքը հնարավորություն կստանա»

Ռոյ Հոջսոն Դենի ՈւելբեքԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հուսով է, որ «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը կարող է օգտվել Դանիել Սթարիջի բացակայությունից:

Ինչպես գիտենք, Սթարիջը շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից, որը լավ հնարավորություն է 23-ամյա Ուելբեքի համար՝ անգլիացիների մեկնարկային կազմում տեղ գտնելու համար:

«Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելուց հետո Դենին լավ մարզավիճակում է գտնվում, և ընդամենը մեկ շաբաթ առաջ «Գալաթասարայի» դեմ խաղում աչքի ընկավ հեթ-տրիկով: Հոջսոնը ցանկանում է, որ այժմ Դենին այդպիսի խաղ ցուցադրի Սան-Մարինոյի և Էստոնիայի դեմ խաղերում:

-Ես ուրախ եմ Դենիի համար: Հիանալի է, որ նա տեղափոխվեց մի ակումբ, որտեղ խաղալու հնարավորություն է ստացել: Նա այն ֆուտբոլիստն է, ում ես միշտ ուշադրիր հետևում եմ, և Դանիել Սթարիջի բացակայության պայմաններում նա իրեն դրսևորելու հնարավորություն կունենա,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր